Ժամանակակից պատերազմները բավականին փոխվել են իրենց բնույթով: Կարծիք կա,որ ներկայումս պատերազմելու նախկին ձևերը արդեն հնացել են և ճակատային ոճը պատմության մեջ է մնացել,ժամանակակից մարտերում առավել կարևոր են շարժունակ և մարտունակ մանր խմբերով,կոնկրետ տեղամասեր զբաղեցնելու նպատակով գրոհները,որտեղ ծանր զրահատեխնիկան իր դիրքերը բավականին զիջել է: Օրինակ ԻՊ ի ռազմական հաջողությունները հենց կապում են նրա հետ,որ այն փոքր,բայց մարտունակ խմբերով,մեքենաներով արագ գրոհում է և պարտության է մատնում ավանդական կառուցվածք ունեցող Իրաքի բանակին,որը նույնպես ծանր զրահատեխնիկայի վրա է հենում իր գրոհները: Ամեն ինչ խաբուսիկ է: Սիրիական բանակը այս մի քանի տարիների ընթացքում կոտրել է ժամանակակից բանակի մասին բազմաթիվ պատկերացումներ:
Վաղուց հայտնի է դարձել,որ ռազմադաշտում,ավելի կոնկրետ՝բաց դաշտում զրահատանկային զորքերը անուրանալի դեր ունեն,իսկ քաղաքային մարտերի ժամանակ ՝ոչ: Գրոզնի քաղաքի առաջին գրոհները վառ ապացույց են,որ հեշտությամբ կարելի է տանկերը այրել քաղաքի փողոցներում.տանկի տեսանելիությունը քաղաքում ավելի սահմանափակ է քան՝ բաց դաշտում: Սիրիական բանակը սովորել է բարդագույն քաղաքային պայմաններում մարտ վարել և հաղթել՝օգտագործելով նաև տանկեր և այլ զրահատեխնիկա;
Սիրիական բանակը կարողանում է թունելներով,բազմաթիվ կրակակետերով,ամրացված դիրքերով լի թաղամասերում հաղթանակներ տանել,այդպիսի դեպքեր գուցե և եղել են,բայց նրանք առաջինն են,որ սովորել են համադրել օդուժը,ցամաքային գրոհային մոբիլ ջոկատները,հրետանին և ամենակարևորը՝ տանկերը: Երբ համացանցում դիտում եմ սիրիական պատերազմից տեսանյութեր, հիանում եմ թե ինչպես նրանք մեկ տարում սովորեցին նախադեպը չունեցող պայմաններում հաղթանակ տանել,այնել՝քաղաքում երկաթե դագաղացու տանկերը գրագետ օգտագործելով: Կարծում եմ,որ սիրիական պատերազմի փորձը պետք է մտնի ռազմական ակադեմիաների դասագրքեր:
Տիգրան Մկրտչյան