Ռուսական ընդդիմության ներկայացուցիչ, հայտնի շախմատիստ Գարրի Կասպարովը հայտարարել է, որ Ուկրաինայից հետո Մոսկվայի թիրախը դառնալու է Ադրբեջանը, իսկ Ղրիմում և Դոնբասում ռուսական ագրեսիան չի արժանացել հստակ գնահատականի, և այդ փաստն ավելի է ոգևորել Վլադիմիր Պուտինին: Նա նաև հավելել է, որ Արևմուտքում այժմ կան անողնաշար քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են հաշտվել Ղրիմի գրավման հետ: Կասպարովի խոսքերով Արևմուտքը պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմաներ Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի ստիպեր Պուտինի գնալ զիջումների:


Ռուսաստանը հիրավի աշխարհի այն եզակի երկրներից է, որի քաղաքացիները բացեիբաց հանդես են գալիս իրենց իսկ պետության դեմ կամա, թե ակամա:

 

 

Սարգիս Ասատրյան