Երեկ Գալուստ Սահակյանը, լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է մտածում ԱԺ նախագահը Գագիկ Ծառուկյանի' հնարավոր նախագահ առաջադրվելու վերաբերյալ, պատասխանեց թե բոլոր հանրապետականները և ինքը անձամբ, ուզում են, որ Ծառուկյանը դառնա նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ, և իր ոճին հարիր ձևով ափսոսանք հայտնեց, որ բոլորը քաղաքական ճանապարհով են գնում և ոչ թե գիտության։
Այն, որ լրագրողն էլ պետք է հասկանար թե ում ի՞նչ է հարց է տալիս և ի՞նչ պատասխան պետք է ակնկալեր դա ակնհայտ է, բայց այստեղ կա ևս երկու դիտարկում․
Նախ ի տարբերություն շատ ու շատ հայտնի այդ թվում՝ հանրապետական պաշտոնյաների, որոնք մտել են քաղաքականություն, որ ինչ-որ բան «հետ գցեն», Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականություն և բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դեռ մի բան էլ կորցնել հանուն երկրի բարորության, հանուն մեր ժողովրդի։ ԵՎ այսքանից հետո պետք է որ բոլորին պարզ լիներ, որ Գ․Ծառուկյանը պաշտոնի համար չի պայքարում։
Ինչ վերաբերում է գիտության ճանապարհին, ապա ինչու հենց ինքը Գալուտ Սահակյանը լինելով մասնագիտությամբ մանկավարժ՝ չշարունակեց գիտության ճանապարհով և չշենացրեց մեր հայրենի գիտությունը։ Պատասխանը թերևս շատերին է հայտնի, բայց չէր խանգարի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելով չես կարող «ընտանիք պահել» և Գ․ Սահակյանը, որպես իշխանության ներկայացուցիչ շատ լավ գիտի դրա մասին։
Իրական Հայաստան