Ըստ ճյուղերի այս պահին , արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը' 6,9 տոկոսով, ծառայություններինը' 6,8 տոկոսով, առեւտրինը' 5,2 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 2,4 տոկոս անկում:


Այս ցուցանիշներօց ելնելով կարելի է ասել , որ, չնայած գարնանային ցրտահարություններին և կարկուտներին, ամենաբարձր աճ գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում:


Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ճյուղի խնդիրների լուծմանը, նկատի ունենալով նրա կարեւորությունը ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց համար:


Արդյունաբերության ծավալները սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ աճել են 15 տոկոսով, ինչի արդյունքում միչ այդ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ:

Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առեւտրից հետո: Արդյունաբերության եւ գյուղատնտեսության ցուցանիշներից ելնելով կարող ենք ասել, որ տարվա արդյունքներով նրանց մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելի մեծ կլինի:

 

 

Վաչագան Գևորգյան