Մաքսային միության, ԵՏՄ-ի հետ անդամակցության, Արևմուտքի պատժամիջոցների հետ կապված, ռուսական շուկայում ՙՙ ծվարելու ՚՚ կապակցությամբ ի վերջո հարկավոր է լրջորեն մտածել համապատասխան ուղիներ, կոմունիկացիաներ ստեղծելու մասին:


Վերին Լարսը, որը Ռուսաստանի հետ կապող միակ ուղին է տարին տասներկու ամիս փակ է…Մշտապես, պարբերաբար ընդհատվում են բեռնափոխադրումները, գործարարները կրում են ահավոր վնասներ, կապված հազար ու մի պատճառների, խնդիրների հետ՝ տարերային աղետներից, բնակլիմայականից մինչև քաղաքական…


Սա լուրջ խոչընդոտ է, և հանդիսանալով միակ ցամաքային ճանապարհը Ռուսաստանի հետ ընդհանրապես լրջագույն կասկածի տակ է դնում համագործակցության հնարավորությունը ԵՏՄ-ի կազմում առհասարակ:


Նոր ցամաքային ճանապարհ է պետք, Աբխազական երկաթուղու վերագործարկում: Այս ամենը լուրջ օրախնդիր է ու շատ կարևոր նշանակություն է ստանում ներկա ստեղծված իրավիճակում և արագ լուծում է պահանջում: Նույնիսկ մեկ օրն էլ մեծ նշանակություն ունի, անհապաղ բանակցություններ ու կոնկրետ աշխատանքներ է պետք իրականացնել այդ ուղղությամբ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան