Լոնդոնի ՙՙԱլբերտ Հոլլում՚՚ ռուսաստանցի երգչունի Վալերիայի համերգն ուղեկցվել է սկանդալներով:
Նախ, պլնավորված էր նրա ու Իոսիֆ Կոբզոնի համատեղ համերգը: Կոբզոնը Լոնդոն ընդհանրապես չի ժամանել՝ դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Ոմանք, սակայն, կարծում են, որ հենց հնարավոր սկանդալն է Կոբզոնին հետ պահել՝ Լոնդոնում համերգ տալու մտքից:


Իսկ Վալերիայի համերգի ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացրել Անգլիայի ռուսական ու ուկրաինական համայնքները՝ բողոքելով որ Լոնդոնում համերգ է տալիս երգչուհի, ով զորակցում է Պուտինի քաղաքականությանը::

 

Կից նյութն՝ այստեղ

 

 


Սուրեն Սուրենյանց