«Սուարեսի խաղաոճը նման չէ Ինյեստային կամ Չավիին: Նրանք սիրում են խաղալ գնդակով, բայց Սուարեսի դեպքում հակառակն է: Նա կարող է գոլ արարել ոչնչից: Սուարեսը կարողանում է պրեսսինգի դիմել մրցակցի պաշտպանների դեմ պայքարում, իսկ դա մեզ կօգնի:
Կարծում եմ՝ Սուարեսը պատրաստ է «Էլ Կլասիկոյին»: Մի քանի օր առաջ նա երկու գոլ է խփել Օմանի հավաքականի դարպասը և լավ մարզավիճակում է գտնվում», - Պիկեի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը:
Ֆոտբոլային հասարակություն