Հայ-իրանական հարաբերությունների առաջըթացը կբերի նրան,որ Իրանի օգնությամբ իր էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը և Իրանի տարածքով համաշխարհային շուկա դուրս գալը կլինի իրական :
ՀՀ վարչապետի այցը Միացյալ Նահանգներ բերեց այն բանին,որ միջազգային ֆինանսական կառույցներից հաջողվեց վարկեր բերելու համաձայնություն ստանալ :Այդ ամենը նշանակում է,որ ներդրումների համար կանաչ լույսը կարելի է համարել վառված :Հայ-իրանական հարաբերությունների առաջըթացը նախատեսվում է իրանական գազի ծավալների մեծացում դեպի Հայաստան, որի մի մասը կօգտագործվի հարավային շրջանների կարիքների բավարարման համար, իսկ մի մասի դիմաց էլեկտրաէներգիա կառաքվի Իրան: Իրանի էներգետիկայի փոխնախարարը վերջերս հայտարարեց, որ շուտով կսկսվեն 400 կվտ հզորության բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, որը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել իրանական Արտահանման զարգացման բանկը:
Դա կլինի երրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը Իրանի հետ, քանի որ գործող 2 բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ օգտագործում են և կարիք կա նոր հզորությունների շահագործման, որը հնարավորություն կտա էլեկտրական հոսանքի առաքման ծավալները զգալիորեն մեծացնել: Հնարավոր է նաև հայկական նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին Իրանի կողմից տարբեր ձևաչափերով մասնակցելու վերաբերյալ քննարկումներ: Իրանը ունի էլեկտրաէներգիայի խիստ պակասորդ, հատկապես ամառային սեզոններին, որը պայմանավորված է երաշտների ժամանակ գետերի ջրային ռեսուրսների նվազման արդյունքում ՀԷԿ-երի աշխատանքների դադարեցմամբ: Հայկական նոր ատոմակայանի կառուցումը բխում է նաև Իրանի շահերից, որի դեպքում այն կայուն և մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուր կլինի, հատկապես իր հյուսիսային շրջանների համար:
Դավիթ Պետրոսյան