Ձեզ չի՞ նյարդայնացնում մեր հասարակությունում գնալով սովորական երևույթ դարձող «Էլիտար հարսանիքների» երևույթը, երբ պաշտոնյաներն իրենց զավակներին ամուսնացնում են միայն այլ պաշտոնյաների ու նրանց կլանների ներկայացուցիչների երեխաների հետ։


Մոտս այնպիսի տպավորություն է, որ ֆեոդալական ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ֆեոդալական իշխանական ու պալատական տների ներկայացուցիչներին պալոժ չէր հասարակ մահկանացուների հետ ամուսնանալ։ Ու ամենանյարդայանցնողը նա է, որ ֆեոդալական չափորոշիչներով մեր արդի ֆեոդալները՝ դասական ֆեոդալիզմի ժամանակ չէին կարող ռամիկից ու ճորտից բարձր լինեին իրենց մեծամասնությամբ։


Բայց հարցը սա էլ չէ։ Երևույթը ավելի է խորացնում այն անջրպետը, որը գոյացել է իշխանությունների ու ժողովրդի միջև։ Այնպիսի տպավորություն կա, ասես մեր իշխանավորները իրենց համար ինչ որ այլ Հայաստան են ստեղծել, որտեղ մենակ իրենք են, իսկ ժողովրդի մնացած 99 տոկոսը ուղղակի ստատիստ է՝ նրանց կյանքի խրախճանքում։

 

 

Անդրանիկ Իսահակյան