Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների առանցքում լինելու է հայ-իրանական հարաբերությունների խորացման և զարգացման հարցերը: Հայաստանում և Իրանում արտաքին քաղաքական գործոների ազդեցությամբ ստեղծված իրավիճակը'մասնավորապես ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելը և արևելքի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների մեղմացում, նոր հնարավորությունների հեռանկարներ է բացում երկու երկրների հարաբերություններում:


Հայաստանն ու Իրանը ունեն միասին անցած երկար ճանապարհ, որը կներկայացվի ստորև:


Հայաստանը, շրջապատված լինելով այնպիսի հարևվաներով, որոնց հետ փակ են սահմանները մեծ կարևորություն է տալիս Իրանի մատուցած ծառայություններին: Օրինակ ՀՀ-ի ապրանքափոխանակության 30% իրականացվում է Իրանի տարածքով: Իրանը հանդիսանում է չորորդ խոշոր գործընկերը Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից հետո: 2013թ-ին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 293 մլն դոլար: 2012թ-ի համեմատ առևտրաշրջանառությունը կրճատվել է 34 մլն դոլարով: Կրճատման պատճառը եղել է երկկողմանի արտահանման կրճատումը, որի պատճառ է հանդիսացել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացումը անցյալ տարվա ընթացքում:Սակայն պետք է փաստել, որ 2009թ-ից հայ-իրանական առևտրական կապերը դինամիկ աճ են գրանցել և այդ առումով կենդանիների, սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, քիմիկատների, հանքահումքային արտադրանքի և այլ ապրանքների մասով կա պոտենցիալ ավելացնելու ապրանքաշրջանառությունը:

 

 

Արման Ղարիբյան