ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի համաձայն մաքսատուրքի արտոնություններ են նախատեսված Դիլիջանի միջազգային դպրոցի համար ներկրվող ապրանքների համար: Այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են այդ ծրագիրը ավարտին հասցնելու համար, ազատվելու են սահմանի վրա գանձվող մաքսատուրքից: Բացառություն են կազմելու միայն այդ ծրագրի շրջանակներում ներկրվող ավտոմեքենաները, հեծանիվները, ջրային եւ օդային տրանսպորտի միջոցները: Նշված ապրանքները մաքսազերծվելու են ընդհանուր կարգով՝ բարձր մաքսատուրքերով:
Արման Մալխասյան