Եղունգները կրծելու սովորությունը կարող է դառնալ վարակների եւ սննդային թունավորումների պատճառ,հանգեցնել վտանգավոր մանրէների ներթափանցմանը օրգանիզմ: Այս մասին հայտնում են Վեյլ Կորնելի քոլեջի մասնագետները: Իրենց հետազոտությունների ընթացքում նրանք եղունգների տակ սալմանելի մանրէներ են հայտնաբերել:


Մանրէները մաշկից ներս են թափանցում այն ժամանակ, երբ կրծելուց վնասվում է մաշկը: Երբեմն խորը թարախային բորբոքում է առաջանում, լինում է բժշկի միջամտության անհրաժեշտություն, հակաբիոտիկների եւ հակասնկային միջոցների ընդունման կարիք:


Բերանի խոռոչում կամ ստամոքս-աղիքային տրակտատում հայտնված տվյալ պաթոգենները վարակի, լուծի
եւ որովայնի շրջանում սուր ցավերի պատճառ են դառնում:

 

 


Վրեժ Հովսեփյան