Իրանի նախագահի առաջին տեղակալն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստին, նշել է, որ դա լավ առիթ է, որպեսզի Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներն օգտվեն դրանից և ներդրումներ կատարեն:

 

 

Այցի շրջանակներում հայկական և իրանական կողմերը քննարկել են էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի ոլորտներում առկա երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել էլեկտրահաղորդման երրորդ հոսքագծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ ստեղծել համատեղ բարձրագույն հանձնաժողով:

 

 

Բացի պաշտոնական հանդիպումներից, նախատեսվում է, որ վաղը վարչապետը կմասնակցի Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին:

 

 

Հայկ Համբարձումյան