Ժամանակին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն աշխատանքից: Հակոբյանը փորձեց հերքել. «Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել»: Պրեզիդենտը այնքան էր տարվել իր անպարտելիության գիտակցությունից, որ մեծ ջանքերի գնով իր պատանի որդու համար դասավորեց մարզպետի պաշտոնը, որը նույնքան փառահեղ կերպով ձախողվեց ու խայտառակ եղավ Սյունիքում, որքան հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

 

Սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, պրեզիդենտը ստիպված էր իր փալաս-փուլուսը հավաքել և չվել Ախթալա, իսկ որդին՝ Երևան: Նրան պարզապես, ինչպես որդու դեպքում, կուլտուրական ցույց էին տվել դուռը և պահանջել՝ փակել այն իր հետևից:

 

Ահա այսպիսի պրեզիդենտ և արքայազն:

 

Կարեն Սեյրանյան