Լյարդը ինքնատիպ «ֆիլտր» է: Այն հավաքում է իր մեջ մեր օրգանիզմի բոլոր վնասակար նյութերը' ալերգեններ, թույներ, տոկսիններ: Օրգանիզմից «դուրս է վռնդում» ավելորդ վիտամինները, մեդիատորներն ու հորմոնները, նպաստում է մարսողությանը: Լյարդը օրգանիզմի տարբեր նյութերը կոնվերտացնում է անհրաժեշտ գլյուկոզայի և ստեղծում է օրգանիզմին անհրաժեշտ էներգետիկ ռեզերվներ: Եթե ուզում եք լիարժեք առողջ լինել, ապա այդ «ֆիլտրը» պետք է մաքուր պահել, որովհետև կան սննդատեսակներ, որոնք խցանում են լյարդը:


Լյարդի թշնամիներն են'


Արագ սնունդը' ցածրորակ բաղադրիչներով, համեմունքներ և ճարպեր պարունակող ուտելիքներ
Կարագ, խոզի ճարպ, յուղոտ թռչնամիս
Քաղցրավենիք և խմորեղեն,
Թթու հատապտուղներ /լոռամիրգ, թրթմջուկ/, համեմ, կիվի
Ապխտած ու աղի ուտելիքներ
Թունդ սև թեյ
Կծու համեմունքներ
Ալկոհոլի ցանկացած տեսակ /դրանք ոչնչացնում են լյարդի բջիջները/


Լյարդի համար օգտակար և լյարդի աշխատանքին նպաստող սննդատեսակներն են'


Ձկնեղեն /կարպ, խեկ, ծածան, իշխան/
Անյուղ միս /տավարի, հավի, հնդկահավի/
Կաթնամթերք /պանիր, կաթնաշոռ, կեֆիր/
Վարսակի փաթիլներ և հնդկաձավարի շիլա
Վարունգ, կարտոֆիլ, ճակնդեղ, դդում, լոլիկ, կաղամբ, /ճակնդեղի արմատները շատ օգտակար են լյարդի համար/
Բուսայուղ /արևածաղկի, ձիթապտղի/
Խաշած բանջարեղեն, թարմ ապուրներ, աղցաններ
Բանան, գրեյպֆրուկտ
Չորացրած մրգեր' ծիրան, սալորաչիր, թուզ
Մեղր
Թորած ջուր, բուժիչ հանքային ջրեր

 

 


Վրեժ Հովսեփյան