Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է այն զենքերի համարժեքները, որը վաճառում է Ադրբեջանին' ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:


Նա նշել է, որ Ռուսաստանը, զենք մատակարարելով և Հայաստանին, և Ադրբեջանին, փորձում է պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը, որի շրջանակում վաճառում է զենք Ադրբեջանին բիզնես նկատառումներով, իսկ Հայաստանին՝ անվտանգության:


Ալեքսանդր Սկակովը բացահայտել է այն գործոնը, որի պատճառով Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ում՝ դա ռեգիոնի մլիտարիզացիայի բարձր մակարդակն է:


Միլիտարիզացիայի բարձր մակարդակն էլ ապահովում է Ռուսաստանը, որի նախագահը կանչում է Հայաստանի ղեկավարին ու ասում է՝ եթե ուզում ես Ադրբեջանը քո նկատմամբ ռազմական գերակայություն չունենա, մտիր ԵԱՏՄ, այդ դեպքում մենք քեզ նույն զենքը կտանք էժան գներով:


Այս համատեքստում՝ Հայաստանի նախագահին այլ բան չի մնում, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները նույնը չեն ու Պուտինի առաջարկը մերժելու դեպքում՝ Հայաստանը կանգնելու է կորստաբեր պատերազմի վտանգի առջև:


Ալեքսանդր Սկակովն ասում է, թե Ռուսաստանը փորձում է պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը:


Իսկ եթե, ասենք, վաղը Կրեմլն այս ռեգիոնում կորցնի արբիտրի, տարածաշրջանային առաջատարի իր կարգավիճակը, ապա մինչև ատամները զինված Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կանգնել ռեալ պատերազմի վերսկսման փաստի առաջ:


Ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, մեծ հաշվով, պատերազմ է նախապատրաստում՝ հավասարապես զինելով հակամարտ երկու կողմերին:

 

 

 Սուրեն Սուրենյանց