Քայլում էր Ֆեդուլը երկար, փոշոտ ճանապարհով, ոտքերն էր ցավեցնում, իր ճակատագիրն էր փնտրում: Մի անգամ Ֆեդուլը անցնում էր ահասարսուռ ճահիճներով: Ֆեդուլը նկատեց, որ քարին սատանան էր նստած՝ կարմիր աչքերը հառած անկոչ հյուրի վրա.
- Ի՞նչ է քեզ այստեղ անհրաժեշտ, մարդո՛ւկ,- հարցրեց Սատանան: - Միթե՞ քեզ համար ուրիշ ճանապարհ չգտնվեց:
- Այո, միգուցե և չգտնվեց, - սատանային պատասխանեց Ֆեդուլը: - Ինչպես տեսնում եմ իմ ճակատագիրը անցնում է գարշահոտ ճահիճների միջով: Կյանքն է այդպիսին՝ մեկ հեշտ է, մեկ դժվար է, մեկ երկինք ես սլանում, մեկ գոհացնում ես աստծուն, մեկ էլ տապալվում ես անդունդը, պարզ չես հասկանում:
- Իմաստուն մարդ ես, ինչպես ես հասկացա, - ասաց Սատանան:- Երևում է՝ շատ բան ես տեսել քո ճանապարհին:

 


- Շատ բան եմ ես հանդիպել, - պատասխանեց Ֆեդուլը, - բայց քիչ եմ տեսել: Դրա համար էլ գնում եմ դեռևս անհայտ ճանապարհով ՝ աշխարհը տեսնելու:
- Վերցրո՛ւ ինձ քեզ հետ, մա՛րդ, - հանկարծ ասաց սատանան: - Այստեղ նստած ոչ մի սպիտակ լույս չեմ տեսնում: Գոնե մի աչքով նայեմ, տեսնեմ, թե աշխարհում ինչ է կատարվում:
- Այ դո՛ւ, անազնի՛վ, բավական ճապուկն ես, ինչպես տեսնում եմ,- պատասխան ծիծաղեց Ֆեդուլը: - Սրան նայիր, ուսերիս է նստելու և ոտքերը կախ տալու: Ինչպե՞ս ես քեզ ինձ հետ վերցնեմ, անիծում են մարդիկ քեզ, մահու չափ վախենում են: Ինձ ոչ ոք քաղաք չի թողնի քեզ հետ, եղջերավո՛ր:
- Իսկ դու մի՛ վախեցիր դրանից, - ասաց սատանան: - Ես նման դեպքերի համար պարկ կպահեմ: Կնստեմ պարկի մեջ, իսկ դու ինձ ուսերիդ կդնես և կբարձրացնես: Ես էլ կնստեմ հանգիտ-հանգիստ: Իսկ եթե մտածում ես՝ ծանր կլինի քեզ, ապա մոռացիր՝ իմ ծանրությունը բացարձակ քաշիս մեջ չէ:
- Լավ, - համաձայնեց Ֆեդուլը: - Մտի՛ր քո պարկի մեջ: Դու ճիշտ է մաքուր չես, բայց նույնպես աշխարհ տեսնել ես ուզում:

 


Սատանան մտավ պարկի մեջ, կծկվեց և ձայնը կտրեց: Իսկ Ֆեդուլը պարկը գցեց ուսերին և գնաց՝ ուր աչքը կտրեց:
Երկար թե կարճ գնաց նա գյուղի ճանապարհով, նրան ճանապարհին հանդիպեց մի Աղջիկ: Նա նկատեց Ֆեդուլին: Նրա պարզ աչքերը փայլում էին աստղերի նման: Խոնարհվեց Աղջիկը Ֆեդուլի առջև և խնդրեց արցունքներն աչքերին.
- Վերցրո՛ւ ինձ քեզ հետ, բարի՛ մարդ, - մի՛ թող ինձ դժբախտության և մենակության մեջ: Ինձ՝ որբիս վռնդել են տանից: Ես գնալու տեղ չունեմ:
- Կվերցնեի ես քեզ, գեղեցկուհի, - ասաց Ֆեդուլը, - միայն թե Սատանա կա իմ ուսերին: Կուզենա՞ս դու ճանապարհ գնաս այդ անազնիվի հետ:
- Ոչինչ, - պատասխանեց աղջիկը,- այդքան էլ սարսափելի չէ սատանան, ինչպես նրան նկարագրում են:
Ֆեդուլը բռնեց Աղջկա ձեռքը և նրանք գնացին քաղաք տանող ճանապարհով: Մտան քաղաք, իսկ այնտեղ՝ ամեն տեղ, առևտուր էր գնում: Առևտրականները գնորդներին են հանդիպում, իրենց ապրանքն էին առաջարկում: Ֆեդուլը ուզում էր գներ մի բոքոն հաց, արդեն գումարն էր հանել, հանկարծ լսեց սատանայի շշնջոցը իր ձախ ականջին.

 


- Հիմար մարդ ես դու, ինչո՞ւ ես փողերդ ծախսում: Գողացի՛ր հացը, իսկ փողերը կպահես և կուշտ կլինես:
Ֆեդուլը մտածեց, մտորեց, ցանկացավ սատանայի խորհրդին հետևի. որբ աղջիկը հակառակը խորհուրդ տվեց.
- Մի՛ վերցրու, - ասաց, - բարի՛ մարդ: Մի՛ գողացիր: Կպահպանես քո մաքուր անունը, հոգիդ մեղքից կպահես:
Այդպես, Ֆեդուլը ինչ էլ որ աներ, ինչ էլ որ վերցներ, միանգամից լսում էր խորհուրդներ երկու կողմից՝ Սատանայից և որբ Աղջկանից: Հոգնեց Ֆեդուլը նման կյանքից: Ուժասպառ եղավ լրիվ: Ինչ աներ, գլուխը չէր աշխատում:
Ֆեդուլին մի ծերունի ձեռք մեկնեց: Ծերունին իր իմաստուն աչքերով նայեց Ֆեդուլի ուսերի պարկին, Աղջկան և ասաց.
- Տար ե՛տ սատանային ճահիճը, անմիջապես, իսկ աղջկան իր հարազատ գյուղ տա՛ր: Ու գնա՛ քո ճանապարհը թեթև, ազատ:

 


Մտածեց-մտածեց Ֆեդուլը: Խորհրդածեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ չարին կործանելու, որքան ճանապարհ պետք է գնալ, որպեսզի սատանային և աղջկան իրենց տեղերը հասցնի:
«Այսպես ողջ կյանքս անհրաժեշտ է վերադարձիս համար,- մտածեց Ֆեդուլը»: Եվ վերցնելով պարկը ուսերին, բռնելով որբ Աղջկա ձեռքը, գնաց առաջ:
Այդպես էլ ամբողջ երկար ճանապարհը Ֆեդուլը գնաց սատանային մեջքին և որբ Աղջկա ձեռքից բռնած: Եվ բացի իր ճամփորդ ընկերների ձայներից, ամբողջ ճանապարհին ոչինչ չլսեց և տեսնել էլ շատ քիչ բան հասցրեց:
Ավա Արդոյից

Յացեկ Էրկա "Արևի բծերը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան