Այն, որ երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին պաշտոնական գնահատականը կհնչեցվի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին դեռ չի նշանակում, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվեց, արտագաղթը նվազեց, գործազուրկներն աշխատանք գտան, իսկ ՀՀ քաղաքացին իր հայրենի հողի վրա սկսեց ապրել բարեկացիկ կյանքով:
Կարծում եմ' այն գումարներով, որ այսքան ժամանակ հատկացվել են սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբին, կարող էին ՀՀ 42.2 տոկոս աղքատների 0.1 տոկոսի համար մի խնդիր լուծել:
Երկիրն այս քաոսային վիճակից հանելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է... իսկ սահմանադրական բարեփոխումներից առաջ շատ ու շատ ավելի կարևոր հարցեր կան...
Վանիկ Էլիզբարյան