Աստրախանում նկարիչը շքամուտքը պատկերասրահի է վերածել: Նման անսովոր կտավ է իր համար ընտրել Բորիս Չերնիչենկոն, ով այդ շենքի նախկին բնակիչ է: Բորիսը պրոֆեսիոնալ նկարիչ է: Բոլոր հարկերը նկարազարդելու համար պահանջվել է ավելի քան մեկ շաբաթ: Յուրաքանչյուր հարկ ունի իր կոլորիտը և թեման: Ներկերը գնել են շենքի բնակիչները: