Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգը մինչ այսօր վերջնականապես կարգավորված չէ, չնայած նրան, որ գոյություն ունեն մաքսային արժեքի որոշման 6 մեթոդներ ,

 

Այդ 6 մեթոդներն են ՝


1. մաքuային արժեքի որոշումն' ըստ գործարքի գնի մեթոդի,


2. մաքuային արժեքի որոշումն' ըuտ նույն ապրանքների գործարքի գնի,


3. մաքuային արժեքի որոշումն' ըuտ համանման ապրանքների գործարքի գնի,


4. Հայաuտանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային արժեքի որոշում,


5. մաքuային արժեքի որոշումն' ըuտ հաշվարկային արժեքի,


6. մաքuային արժեքի որոշման պահուuտային մեթոդ:


Գաղտնիք չէ, որ մաքսային մարմինները շատ ժամանակ կողմնորոշիչ գներ են կիրառում, հիմք չընդունելով արտասահմանում ձեռքբերված ապրանքների ինվոյսներում(invoice) նշված արժեքները:
Մաքսային մարմինները հիմնականում կիրառում են կողմնորոշիչ գին, ընդ որում' այդ գնի որոշման մեթոդը կամայական է:


Սակայն ինչպես փորձն է ցույց տալիս կամայական գնահատականներն ակնհայտ մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում:

 

 

Միկա Գրիգորյան