Քչերը գիտեն, որ հայտնի դերասանուհի Մելանի Գրիֆֆիտը 19-ամյա երիտասարդ աղջիկ լինելով հանդերձ՝ հսկայական առյուծի հետ միասին ապրում էր մի տան մեջ: 1970-ական թվականներին Մելանին, նրա մայրը՝ ամերիկացի դերասանուհի Տիպպի Հենդրենը և խորթ հայրը՝ ռեժիսոր Նոել Մարշալը, երբ ժամանեցին Աֆրիկա, որոշեցին ֆիլմ նկարել կատվազգիների մեծ ներկայացուցիչների մասին: Կենդանիներ վարժեցնողը առաջարկեց ընտանիքին իրենց տուն ընդունել Նիլ անունով առյուծին, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ հասկանալ կենդանուն: Նրանք համաձայնվեցին, և այսօր աշխարհը կարող է տեսնել հետաքրքիր լուսանկարներ, որոնք փաստում են այն ժամանակահատվածը, որոնք նրանք անց են կացրել միասին:
Դատելով լուսանկարներից՝ թվում է, թե նրանց կյանքը Նիլի հետ անամպ է եղել, բայց նրանց ֆիլմի («Roar») նկարահանումներն այդքան էլ հաջող չեն անցել: Նկարահանումների ժամանակ առյուծներից մեկը, որը նկարահանվում էր ֆիլմում, հարձակվել է Մելանիի վրա, որից հետո աղջկա դեմքին դրվել է ավելի քան 50 կար, իսկ օպերատորը ստացել է գլխի վնասվածք, որի արդյունքում ծանր վիրահատության է ենթարկվել: Արդյունքում՝ նկարահանման գործընթացի ժամանակ առյուծների հարձակումից տուժել է 70 մարդ: