Երբեք չեմ հասկացել "աստղային հիվանդությամբ" տառապող սպորտսմեններին: Պատմության ընթացքում Ալեքսանդր Կարելինի նման սպորտային հաջողություններ ունեցողներ քիչ են եղել, բայց այս մարդը երբեք քիթը չի ցցել, անհասկանալի մազերի հարդարանքով, ընտանեկան սկանդալներով, լրագրողներին վիրավորելով և էպոտաժային պատմություններով չի փորձել ցնցել լայն զանգվածներին և մնալ ուշադրության կենտրոնում: Համաշխարհային սպորտի լեգենդը եռակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի չեմպիոն(9 անգամ), Եվրոպայի չեմպոին(12 անգամ), ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի չեմպիոն(13 անգամ): Սպորտային կարիերայի ընթացքում հաղթել է 887 գոտեմարտում, պարտվել' 2-ում: Մինչև 130կգ քաշային կարգում որևէ մեկը Կարելինին մեջքի վրա չի պարկացրել...


Մարդ, ով մարմնավորված խորհրդանշել է իր ժողովրդի հզորությունը և ուժը' միևնույն ժամանակ մնալով համեստ վարքի տեր անձնավորություն...


ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ        

 

 

Միհրան Հակոբյան