Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգիդելին պարզաբանումներ տալու համար իրանցի պաշտոնյաների մի քանի հայտարարությունների համար,ովքեր քննադատել են Անկարային Սիրիայի նկատմամաբ տարվող քաղաքականության համար:
«Թուրքիան՝ հաշվի առնելով ազգային անվտանգությունն, ընդունում է համապատասխան որոշումներ ապահովելու համար երկրի անվտանգությունն ,առանց որևէ մեկից թույլտվություն հարցնելու », - ասվել է հոկտեմբերի 17-ին Թուքիայի ԱԳՆ տարածաց մամուլի հաղորդագրության մեջ:
Նշեմ,որ Իրանի ԱԳ փոխնախարար Էմիր Աբդուլլահայան վերջերս մեղադրել էր Թուրքիային տարածաշրջանում նեոօսմանիզմի քաղաքականություն տանելու մեջ:
Իսկ Իրանի Գլխավոր շտաբի Հասան Ֆիռուզաբադին անուղղակիորեն քննադատել է Թուրքիային Քոբանիի շրջափակման և օգնություն չցուցաբերելու համար:
Կարեն Հովհաննիսյան