Մեր շատ հայրենակիցներ աղմուկ են բարձրացրել ,որ հնարավոր է Արցախի հետ մաքսակետի միջոցով շփվենք: Ոմանք անկեղծ անհանգստացած են,իսմ ոմանք՝էնա,որ հակառուսական բան ասեն,ինչպես ոմանք ՝հակաարևմտյան: Նախ հաստատված չի,որ նման մաքսակետ կլինի,դա խոսակցությունների մակարդակի վրա է,իսկ որոշ դեպքերում կասկածելի,կամ անգամ ադրբեջանական կայքերի տարածած հաղորդագրությունների մակարդակի վրա:
Թեկուզ սպանեք,բայց չեմ հիշում,որ միջազգային իրավունքից անցած լինեմ,որ չճանաչված սուբեկտի հետ մաքսակետ են դնում,կամ թող ճանաչեն Արցախի անկախությունը և դնենք մաքսակետ,կամ թող սսկվեն.չեմ հիշում նման բան,իսկ եթե մարդ կա հաստատ գիտի,որ անկախ ճանաչված լինելուց մաքսակետ պետք է դրվի,թող օդում չասի,այլ՝ապացուցի: Այ,եթե ապացուցելով,որևէ միջազգային օրենքի հղում անելով ապացուցեն,ես կկարմրեմ և կընդունեմ,որ այդ դասին չեմ նստել:
Տիգրան Մկրտչյան