Սուրճի յուրաքանչյուր սիրահար, թե անգամ չի փորձել, գոնե հաստատ լսել է ողջ աշխարհում հայտնի ինդոնեզական լուվակ սուրճի մասին:
Այս սուրճը արտադրողներն ու սպառողները բնորոշում են տարբեր հատկանիշներով. «աշխարհում ամենաէլիտար սուրճ», «պրեմիում դասի սուրճ», «աստվածների ընպելիք», այն ունի «անհավատալիորեն փափուկ», «կարամելային», «վանիլի և շոկոլադի նուրբ» համ և այլն:
Luwak տեղական լեզվով հնչում է «լուվակ» կամ «լյուվակ»:

 

 


Այսպիսով, ծանոթացեք, լուվակ սուրճի արտադրության մեջ գլխավոր հերոսը տխուր աչքերով փոքրիկ կենդանի է' մուսանգ կամ արմավի ցիվետ:
Այս նրբահամ սուրճի պատրաստման գործընթացը կայանում է հետևյալում. ցիվետները սնվում են սուրճի թարմ հատիկներով, որոնք նրանց ստոմոքսում և աղիներում հատուկ ֆերմենտների ազդեցության տակ մշակման են ենթարկվում: Կենդանիների մարսողական համակարգը բնական եղանակով լքած սուրճի հատիկները չորացվում են արևի տակ, հետո հատուկ պայմաններում լվացվում են, հետո' կրկին չորացվում և վերջում' բովվում:
Դրանից հետո պատրաստի և չորացված սուրճի հատիկները իրենց հերթին են սպասում հաջորդ գործընթացի համար:

 

 


Ամեն ցիվետ օրական ուտում է մոտ 1 կգ սուրճի հատիկ, որից բառացիորեն դուրս է գալիս 50 գ պիտանի նյութ՝ ցիվետները միայն սուրճ չեն ուտում, քանի որ իրենց էությամբ գիշատիչներ են: Նրանց ճաշացանկում պետք է նաև կենդանական սնունդ լինի, որպես կանոն' թռչնամիս:
Օրվա ընթացքում լուվակները քնկոտ ու հոգնած են, հիմնականում քնում են, իսկ նրանց ակտիվությունը սկսվում է գիշերը, ուստի սուրճով նրանց կերակրում են հիմնականում երեկոյան ժամերին, իսկ հավի միսը տալիս են գիշերը:
Լուվակ սուրճի արժեքը պլանտացիաներում կազմում է մոտ 150 հազար ռուպի (15 դոլար) 100 գրամի համար, իսկ մեծածախ գնումների դեպքում' 1 կգ համար 100 դոլար: Եվրոպայում գինը հասնում է 400 դոլարի 1 կգ համար, իսկ մանրածախ վաճառքի դեպքում 100 գրամանոց տուփերն արժեն 100 դոլարից ավելի:

 

 

Սանասար Կարապետյան