Թուրքիայի ազգային հետախուզության գործակալությունը (MİT) Հրանտ Դինքի սպանության գործով հոկտեմբերի 17-ին կայացած դատական նիստին դատարանին ասել է, որ երկրի բարձրագույն ռազմական մարմինը որոշում է ընդունել Հրանտ Դինքի սպանության հետ կապված փաստաթղթերը դասակարգել որպես պետական գաղտնիք և հրապարակման ոչ ենթակա :

 


MIT-ը տեղեկացրել է,որ ,,խիստ գաղտնի,, և ,,գաղտնի,, համարվող փաստաթղթերը ուղարկվել են խորհրդարան Հեղաշրջման հետազոտական հանձնաժողովին:Դատարանի հարցին թե՞ արդյոք այդ փաստաթղթերը համարվում են պետական գաղտնիք MIT- չի տվել հստակ պատասխան:Միայն ասել է,որ այդ հարցին կարող է պատասխանել Գլխավոր շտաբը:

 


Դինքի ընտանիքի փաստաբանը պնդել է,որ փաստաթղթերը պետք է ազատ հրապարակվեն: «Այն փաստաթղթերը, որը MİT-ը ուղարկել է խորհրդարան, պետք է տրվի նաեւ մեզ», - ասել է փաստաբան Հաքան Բաքիրցիօղլին:

 


Կարեն Հովհաննիսյան