
2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևոր, ինչը շուրջ 311 600 ուղևորով կամ 24,2 տոկոսով ավելի է 2013 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Մեկնողների թիվը կազմել է 825 971 ուղևոր (665 809 ուղևորի փոխարեն 2013 թ. նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 774 017 ուղևոր (622 585 ուղևոր՝ 2013թ.-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 51 954 մարդ:
Սուրեն Սուրենյանց