Հայաստանից մեկնած ու չվերդարձածների ցուցանիշը՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի հանդեպ աճել է ոչ ավել, ոչ պակաս 20 տոկոսով ու երրորդ եռամսյակի վերջանալու դրությամբ ազմել է մոտ 50.000 մարդ։ Այո, բացարձակ դեռ վերջնական չէ, ոչ ոք չի էլ վիճում դրա հետ, բայց շատ անհանգստացնող է աճի միտումը։ Եթե 20 տոկոս աճ կա, ապա ամենայն հավանականությամբ այն էկանորեն չի փոխվի նաև տարվերջում ու կստացվի, որ ևս 50-60 հազար մարդ Հայաստանից կարտագաղթի այս տարի։
Սո ոչ միայն վտանգավոր է՝ որպես աբստրակտ երևույթ, սա երկիրը մղում է կատաստրոֆայի բերան, որովհետև բնակչության թվի նման կտրուկ ու կայուն նվազումը ստեղծում է մի շարք կենսական նշանակության խնդիրներ.
- Պատերազմական դրության մեջ գտնվող երկիրը աստիճանաբար զրկվում է իր մոբիլիզացիոն ռեսուրսից ու եթե այսպես գնա, արդեն մի 5 տարի հետո Հայաստանը պարզապես չի ունենալու բավարար քանակությամբ նորակոչիկ, որպեսզի ապահովի երկրի սահմանների անվտանգությունը ողջ երկայնքով ու գնալով դժվարանալու է դիմակայել Ադրբեջանական սադրանքներին, էլ չասեմ՝ բացահայտ հարձակման տարբերակի մասին։
- Բնակչության թվի նվազման հետ, ընկնում է նաև գնողունակությունն ու այլ տնտեսականցուցանիշներ, ինչի արդյունքում գները սկսում են աճել, սիկ բնակչությունն էլ ավելի աղքատանալ։ Գումարած՝ նվազող շուկայի պայպաններում՝ նվազում է նաև տեղական արտադրողների սպառման ծավալները ու նրանցից շատերը էլ չեն կարողանում մրցակցել ներկրվող ապրանքների հետ։ Այլ կերպ ասած, մոտենում ենք լիակատար տնտեսկան կոլլապսին։
Ու այսքանով հանդերձ, ապշեցնում է այն հանցավոր անտարբերությունը, որը դրսևորում են իշխանությունները։ մարդ չի հասկանու, թե ինչների վրա են հույսները դրել։ Բա որ օդանավակայան չհասցնեք հասել, պարոնայք երկրաքանդներ, երբ զգաք, որ արտագաղթելու ձեր հերթն է եկել...
Արմեն Հովսեփյան