Այսօր ՄԱԿ-ում Թուրքիան չստացավ իր շատ փափագած ու վերջին շրջանում թմբկահարվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակը 2015-2016 թթ. համար:


ՄԱԿ-ում կայացած քվերակության արդյունքներով Թուրքիան չընտրվեց ոչ մշտական անդամ և այդ երկրի անդամությունը մնաց զուտ թեկնածության շրջանակում: Երկար ժամանակ թուրքական իշխանությունները, ոգևորված Թուրքիայի հավակնություններով, թմբկահարում և հույսեր էին կապում ՄԱԿ-ի ԱԽ-ում կրկին տեղ ունենալու համար: Այսօր կայացած քվերակության ժամանակ Թուրքիան իր ստացած ձայներով պարտվել է Իսպանիային:


Առավել ուշագրավն այն է, որ Թուրքիան ստացել է ընդամենը 60 ձայն, իսկ Իսպանիան՝ 132:

Քվեարկության առաջին փուլով ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել Նոր Զելանդիան, մինչդեռ մյուս երկու թեկնածու երկրները՝ Թուրքիան և Իսպանիան չէին կարողացել ստանալ անհրաժեշտ ձայների երկու երրորդը և կազմակերպվել էր լրացուցիչ քվերակություն, որտեղ էլ Թուրքիան պարտվեց:


Սա նաև Թուրքիայի վերջին տարիներին իրականացրած արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության, խաթարված միջազգային իմիջի ու երկրի ներսում ձևավորվող ավտորիտարիզմի հետևանքն է:


Վերջին անգամ Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակն զբաղեցրել է 2009-2010 թվականներին: 2008 թ. ընտրությունների ժամանակ Թուրքիան ստացել էր 151 ձայն և միանգամից ընտրվել որպես ոչ մշտական անդամ, որն էլ զբաղեցրել էր 2009-2010 թթ.: Թուրքիայի հանրապետությունը ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտկան անդամ է եղել 4 անգամ՝ 1951-52, 1954-1955, 1961 և 2009-2010 թվականներին:

 

 

Լևոն Հովսեփյան