Երգչուհին Քեշան դատի է տվել իր պրոդյուսեր Dr Luke-ին:

Քեշան բավականին լուրջ մեղադրանքներ է ներկայացրել RCA ձայնագրման լեյբլի գլխավոր պրոդյուսերին:
Քեշան այդ լեյբլի և պրոդյուսերի հետ պայմանագիր է կնքել 18 տարեկան հասակում ու 10 տարի ենթարկվել է նրա սեռական, ֆիզիկական և հոգևոր բնույթի բռնություններին:
Պրոդյուսերը երգչուհուն ստիպել է օգտագործել թմրանյութեր և ալկոհոլ, որպեսզի ենթարկվի իրեն: Քեշան պատմել է, թե նա իրեն տալիս էր ուտելիքներ և ըմպելիքներ, ապա ինքը կորցնում էր գիտակցությունը, նա արթնանում էր անծանոթ վայրում թմրանյութի ազդեցության տակ, ծեծված և մերկ: Մի անգամ էլ Dr Luke-ը ներխուժել է երգչուհու Մալիբուի բնակարան և ծեծել նրան, Քեշան ոտաբոբիկ փախել է և թաքնվել մոտակա լեռներում:
Նա իրեն է վերցրել երգչուհու երգերից առաջած գումարների մեծամասնությունը, երբ Քեշան գիրացել էր՝ նրան ծաղրելով անվանում էր «գրողի տարած սառնարան» և ասում. «դու գեղեցիկ չես, դու տաղանդ չունես, քո բախտը բերել է, որ ինձ ես հանդիպել»:
Եվ Քեշան այպիսի բազմաթիվ դեպքեր է պատմել: Այժմ նա պահանջում է խզել իր պայմանագիրը, իրեն տալ անձնական ազատություն և պատժել Dr Luke-ին իրեն տարիներ շարունակ տանջելու համար: [R]

 

 

Նորություններ Շոուբիզնեսից