Տեսեք, թե ուր ենք հասել /չնայած վաղուց էինք հասել/:


Երիտասարդ տղամարդը ցանկացել է կամրից նետվելով վերջ տալ իր կյանքին' բանկից վերցրած վարկը մարել չկարողանալու պատճառով:


Վարկի տակ է մեր ազգի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իսկ այսօր ազգի պնդիրների թիվ մեկ լուծում են համարում սահմանադրական բարեփոխումները:


Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ վարկային տոկոսներ են գործում ՀՀ ներկա բանկային համակարգում:

Մարդը ամսական վճարը կատարելու պահից մտածում է արդեն հաջորդ ամսվա վճարը մարելու մասին:


Այդ իսկ պատճառով ունենք այն, ինչ ունենք:


Լավ է, գոնե ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել այդ մարդուն: Սակայն սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, երևի, վերջին:

 

 


Գոռ Գևորգյան