Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարող է լավ հարթակ դառնալ այլ երկրների գործարարների համար՝ ԵՏՄ շուկաներ մտնելու ճանապարհին։ Պատահական չեն Հայաստանի նկատմամբ ձևավորված նոր հետաքրքրությունները գերամանացի գործարարների շրջանում, ովքեր ԵՏՄ-ին միացումը դիտարկում են որպես գործակցության ընդլայնման հնարավորություն։ Այս օրերին հայ-գերամանական տնտեսական համաժողովի շրջանակներում նրանք քննարկում են նոր ծրագրերի իրականացման հավանականությունը։
Գերմանիայից ժամանած գործարարները հակված են Հայաստանը որպես միջանկյալ գոտի դիտարկել' եվրասիական տնտեսական տարածք դուրս գալու համար։ Նրանց կարծիքով, Հայաստանն ավելի է արժևորվել ԵՏՄ կազմում։


Գործակցության ընդլայնման ճանապարհին գերմանացի գործարարները նպատակ ունեն Հայաստանում մոտիկից ծանոթանալ օրենսդրական դաշտին և գործարար պայմաններին։ Նրանք համագործակցության հնարավորություններ են տեսնում տնտեսության մի շարք ոլորտներում։ Մասնավորապես հակված են նոր ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, ինչպես նաև՝ սննդամթերքի արտադրության մեջ։ Վերջինս, ինչպես հայտի է, Հայաստանի տնտեսության առավել զարգացած ճյուղերից մեկն է։

 

 

Դավիթ Պետրոսյան