ԲՀԿ-ն կարող է կրկնել ՕԵԿ-ի ճակատագիրը։ Ասեմ ավելին, եթե նայում ենք կուսակցության զարգացման գենեզիսը, բազմաթվ ընդհանրություններ ենք տեսնում երբեմնի հզորագույն այլընտրանքային ՕԵԿ-ի պատմության հետ։ ՊԵտք չէ կոնկրետ այս քննարկման մեջ ՕԵԿ-ն ընկալել 2014 թվականի իրողությունով, այլ պետք է մի քանի տարի հետ գնալ ու հիշել ինչպիսինն էր ՕԵԿ-ը 2004-2006 թվականներին ու ինչպես դասավորվեց կուսակցության հետագա ճակատագիրը։
Որքան էլ զավեշտալի հիմա թվա, բայց այդ թվերին ՕԵԿ-ն ուներ մոտավորապես այնքան աջակից, որքան հիմա ունի ԲՀԿ-ն, սակայն ընդհանրությունները զուտ պոտենցիալ էլեկտորատի համադրելի մեծություններով չեն սահամանափակվում։ Ինչպես և ԲՀԿ-ն՝ հիմա, այնպես էլ ՕԵԿ-ը՝ այն ժամանակ, որդեգրել էր չափավոր ընդդիմադիր կեցվածք, որն աստիճանբաբար ավելի էր բևեռացնում։ Դրա արդյունքում ավելանում էր իշխանական ճամբարի կողմից եկող հակազդեցությունը, որի հետևանքով ՕԵԿ-ում սկսզբում սկսվեց առնետավազք՝ հատկապես գործարարների շրջանականերում, իսկ հետո զանգվածային արտագաղթ՝ դեպի ԲՀԿ-ի (իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախօրեին՝ նաև Տեր-Պետրոսյանի ճամբար)՝ շարքային ու միջին օղակի կուսակիցների ու համակիրների շրջանակներում։ ՀԵտո եղավ Մարտի 1-ը, որից հետո կուսակցության համակարգում իսկական կոլլապս սկսվեց ու արդեն 2012-ի խորհրդարանական ընտրություններին միակ պատճառը, որի շնորհիվ ՕԵԿ-ը հաղթահարեց անհրաժեշտ 5 տոկոսի շեմը՝ ՀՀԿ-ի ու իշանությունների քմահաճույքն էր և այդօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ արդեն մյուս ընտրություններին ՕԵԿ-ը չի լինելու խորհրդարանում։
Եթե զարգացուները չփոխեն իրենց ուղղվածությունն ու դինամիկան, ապա նման ճակատագիր էլ սպասվում է ԲՀԿ-ին, որի գործարար շրջանակներում արդեն իսկ լուրջ անհանգստություն է նկատվում, որովհետև մտնելով ԲՀԿ-ը (այդ թվում նաև երբեմնի ՕԵԿ-ականները), նրանք ամենևին էլ չէին պլանավորում հետագայում ռիսկի տակ դնել իրենց կապիտալն ու բարեկեցությունը՝ առճակատման մեջ մտնելով գործող իշխանությունների հետ ու եթե նրանց տագնապայնությունը շարունակի մեծանալ, ապա մոտ ապագայում մենք ականատես կլինենք առնետավազքի նոր մրցաշրջանի ու բազմաթիվ ԲՀԿ-ականներ դուրս գալով կուսակցությունից՝ կհայտնվեն ՀՀԿ-ական ու այլ կուսակցություններրի դրոշների տակ։
Հետո կլինի երկրորդ փուլը, երբ ԲՀԿ-ի համակիրները կսկսեն լքել կուսակցությունը՝ բավարարված չլինելով կուսակցության անվճռական դիրքորոշումով ու կամ ընդհանրապես կանցնեն չեզոք ու մարգինալ դաշտեր, կամ էլ կանցնեն ավելի արմատական ընդդիմադիրների ճամբարներ ու մենք նորից կունենանք 5 տոկոսանոց շեմի հետ անհավասար մարտ մղող հերթական պսևդո-ընդդիմադիր մի կուսկացություն 1, առավելագույնս 2 խորհրդարանական ընտրություն հետո։
Գեղամ Ասլամազյան