Օրեր առաջ ՊՆ բուժվարչությունը, ԱԻՆ բուժապահովման վարչությունը ,Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների Հայաստանի ասոցիացիան անցկացրել են համատեղ ռազմաբժշկական զորավարժություն: Այս մասին տեղեկությունը գրավեց իմ ուշադրությունը նրանով,որ սա ուղակի զինվորական բժիշկների զորավարժություն չէ,ինչպիսին ես տեսել եմ,երբ բուժվում էի զինվորական հոսպիտալում: Այս զորավարժության հետաքրքրությունը նրա մեջ է,որ համատեղ գործելու համար են վարժվում զինվորական բժիշկները,ԱԻՆ բժիշկները և քաղաքացիական բժիշկները: Վերջին տարիներին ՊՆ-ը ավելի ու ավելի հաճախ է պետական բոլոր գերատեսչություններին ու հասարակական շերտերին նախապատրաստում պատերազմին, սովորեցնելով համատեղ ու միասնական աշխատանքին: Լայնածավալ զորավարժություններ անցկացվեցին նախորդ տարիներին, ամեն տարի նման զորավարժություններ են իրականացվում ընդհանուր մի քանի գերատեսչությունների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

 


Սա հիանալի զորավարժություն է,որտեղ երեք կատեգորիայի բժիշկներ սովորում են իրենց առանձին առանձին գործելը,աշխատելը համակարգել,համաձայնեցնել իրար հետ,դառնալ պետք եղած պահին մեկ բռունցք: Պատկերացրեք,որ Աստված չանի,բայց պետք գա,առանձին առանձին նրանց օգտակարության մակարդակը ցածր կլիներ,իսկ այժմ նրանք պատրաստ են համակարգված,միասնաբար գործել: Թող պետք չգա,բայց եթե պետք գա մերոնք պատրաստ են համատեղ գործելու: Առանձին մի թեմա է զինվորական բժիշկների Հայաստանի ասոցիացիան, որը մոտ մեկ տարեկան է:

 

Երկար տարիներ մեր պետությունը գտնվելով փաստացի պատերազմի մեջ չուներ նման կառույց որի անհրաժեշտությունը շատ մեծ էր հասկանալի պատճառներով: Հայաստանում ռազմական բժշկությունը անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից մեկն է, և մեր երկրում դրա զարգացմանն ուղված կազմակերպության ստեղծումը դժվար է գերագնահատելը: Այնպիսի զարգացած ու ակտիվ մարդը ինչպիսին է Ռուզաննա Խաչատրյանը կյանքի կոչեց այդ կարևորագույն նախաձեռնությունը: Այս հասարակական կազմակերպությունը արդեն ունի իր կայքը, իր ամսագիրը, կազմակերպել է գիտաժողով և ակտիվ կապերի մեջ է աշխարհի ամենաառաջավոր երկրների մասնագիտական շրջանակների հետ: Ահա նման գիտական հարթակներն են որ ռազմական բժշկությունը Հայաստանում զարգացնում են և կհասցնեն լավագույն չափանիշներին ու մակարդակին:

 

 

Տիգրան Մկրտչյան