Էբոլան տարածվում է մեծ արագությամբ: Էբոլայից մահացածների թիվը շուտով կհատի 4000-ի սահմանը: Վարակվածների թիվը արդեն 8040 է: Տարբեր հաշվարկներով մինչև տարեվերջ էբոլայով վարակվածների թիվը կհասնի 20 հազարի: Այն մեծ արագությամբ հատում է մայրցամաքները: Արդենիսկ էբոլայի նախանշաններով հիվանդներ կան Իսպանիայում, Ռուսաստանւմ, ԱՄՆ-ում, ասիական երկրներում: Էբոլայի նախանշաններով որևէ մեկը Հայաստանում մինչև այժմ չի բացահայտվել:
Հատկապես Ռուսաստանում էբոլայի տարածման դեպքում, մեծ է վտանգը, որ այն արտագնա աշխատողների կամ ռուսաստանհայերի միջոցով փոխանցվի Հայաստան: Այդ պատճառով հարկավոր է իմանալ, թե ինչ էբոլան, որոնք են դրա նախանշանները, ինչպես է այն փոխանցվում և ինչպես կարելի է էբոլայից պաշտպանվել: Այդ նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կազմակերպությունը ստեղծել է ինֆոգրաֆիկաներ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև: