Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալով, յուրաքանչյուր տարի աշխարհում ծխախոտի պատճառով մահանում է 6 միլիոն մարդ, որից 5 միլիոնը ակտիվ ծխողներն են, մեկ միլիոնը՝ պասիվ: Հայաստանում ծխում է բնակչության 63 տոկոսը: Տղամարդկանց 55 տոկոսը, կանանց՝ 3 տոկոսը: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է:

 

Մոսկվայում քննարկելու են ծխելու ծխախոտի դեմ պայքարի մեթոդերը: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։ Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառմանը հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նստաշրջանի շրջանակում կկայանա նախարարական պլենար նիստ:

 


Մոսկվա կատարած այցի ընթացքում առողջապահության նախարարը հոկտեմբերի 15-ին կմասնակցի նաև Ռուսաստանի հայկական միության «Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի» կազմակերպվող Բժիշկների առաջին համառուսական համաժողովին, որի շրջանակում կկայանան նաև հանդիպումներ Մոսկվայում գործող հեղինակավոր հայազգի բժիշկների հետ, ձեռք կբերվեն համագործակցության պայմանավորվածություններ: