Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախատել է Բելառուսի իր գործընկերոջը: Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Բելառուսի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Չիչեքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նախատել բելոռուսական կողմին: Խոսելով ժխտողականության դիրքերից' Չիչեքը հանդիմանել է իր բելոռուս գործընկերոջը, որ Հայաստան կատարվող այցելությունների ժամանակ բելառուսական խորհրդարանական պատվիրակությունները, որպես արարողակարգի մաս, այցելում են Ծիծեռնակաբերդ, այդ փաստը օգտագործվում է Թուրքիայի դեմ և հույս հայտնել, որ հետագայում ձեռնպահ կմնան նման քայլերից:
Լևոն Հովսեփյան