Գալուստ Սահակյանը ասում է, որ ԵԽԽՎ կազմը փոխել չի ցանկանում: Իմ կարծիքով փոփոխություններ պետք են ԵԽԽՎ-ում:


Հերմինե Նաղդալյանը հաստատ իր տեղում չի գտնվում ու նրան փոխարինելը կենսական նշանակություն ունի ԵԽԽՎ պատվիրակության համար: Լևոն Զուրաբյանը պետք է այդ կազմում չլինի, որովհետև մարդը անձնական պատասխանատվություն չունի: Գնում թիմով հասնում է ԵԽԽՎ պարտություն է կրում ու մեղավորներ է փնտրում: Լևոն Զուրաբյանին պետք է ասել,որ ինքը իշխանություն է ուզում, բայց երբ պետության հաշվին հասնում է ԵԽԽՎ ասել է , թե Հայաստանն է ներկայացնում՝ դրանից այն կողմ իշխանություն չի լինում, հիմա ով է մեղավոր, որ ինքը իրա գործին չի տիրապետում ու պարտություն է կրում:Հովհաննիսյան Վահեի գործողություններից ԵԽԽՎ-ում տեղյակ չեմ, դա նշանակում է, որ նա պասիվ է: Մհեր Շահգելդյանի գործողությունները նույնպես չեն նկատվել:


Նպատակահարմար կլինի Արմեն Ռուստամյանի նշանակել պատվիրակության ղեկավար, որովհետև Արմեն Ռուստամյանի փորձը դրսի շփումներում և դաշնակցության կապերը նման ֆորմատի խորհրդարաններում ավելի քան պետք են: Արփինե Հովհաննիսյանը Նաիրա Կարապետյանը,Նաիրա Զուրաբյանը նույնպես իրենց տեղերում են և Հայաստանը շատ լավ են ներկայացնում ու նրանք պետք են ԵԽԽՎ-ում: Ասեմ ավելին Նաիրա Զուրաբյանը ներքին քաղաքականությունում չգիտեմ ոնց, բայց այնտեղ մոռանում է կուսակցությունն ու ամեն ինչ և պայքարում է Հայաստանի համար:ԵԽԽՎ-ում պետք են ակտիվ մարդիկ որոնք կկարողանան կապեր հաստատել կամ կապեր արդեն իսկ ունեն հաստատած:

 

 


Էդգար Խաչատրյան