Թուրքական կործանիչները հոկտեմբերի 13 ուշ երեկոյան ռմբակոծել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը ,որոնք տեղակայված են թուրք -իրաքյան սահմանագծին:Ռմբակոծության թիրախ են եղել նաև Հաքքարի նահանգի հարավ արևելյան շրջաններում,մասնավորապես Դաղլիկայում, տեղակայված դիրքերը:Ռմբակոծությունը կատարվել է F -14 և F-4 կործանիչներով,որոնք թռչել են Մալաթիայի և Դիարբիքիրի ռազմաբազաներից:Սա առաջին լայնածավալ հարձակումն է PKK-ի դեմ 2013թ-ից ի վեր:Օդային այս հարվածներով թուրքական կառավարությունը փորձ է անում ճնշել օր օրի էլ ավելի ահագնացող քրդական ընդվզումները թուրքական պետության դեմ:

 

 

 
Կարեն Հովհաննիսյան