Մեր քաղաքացիական հասարակության չկայացման պատճառներից մեկն էլ գիտեք որն է?...Ահավոր մեծ թվով քաղաքական մոլագարների, քաղաքական կաստաների, աղանդների անդամների մեծաքանակությունն ու բազմազանությունը:


Շատ եմ ատում և միաժամանակ սարսափում ուղեղները լվացած բոլոր տեսակի շեղվածներից, մոլագարներից, զանազան կուսակցությունների և հատկապես նրանց առաջնորդներին հավատացյալ նվիրումով հհկական տատիկանման սուբյեկտներից, այդ կուսակցությունների լաչառ ԲՏՌ-ներից ու նրանց եիտասարդ խակ, չհասունացած կոլեգաներից, այդ առաջնորդների նորահայտ, հավատավոր Եհովայի վկաների տեսակից…


Զզվում և արգահատանքի զգացում եմ ապրում ցանկացած գրառման տակ քոփի-փեսթ արած, նույնատիպ, նույնաբովանդակ, բնականաբար անգրագետ, հայհոյախառն մեկնաբանություն կատարող անսեռ, անբովանդակ անասնագլխաքանակից…


Սարսափելին հենց այս մոլագարների, այլասեռների կործանիչ խումբն է, ամբոխը, կործանիչ գվարդիան, որ քաղաքական ուժի կողմից ուզում է լինի…


Հ.Գ. Այ հիմա կհայտնվեն շուտով այդ գվարդիական վկաները…Նրանց բնորոշ չէ ամոթի զգացումը, նրանք արդեն քաղաքական զոմբիներ են…Անզգա, անուղեղ, աներես, իրականությունից վերացած, իրենց քաղաքական բոստաններում բուծված ու քսի տված …

 

 

Ռոբերտ Մելքոնյան