Ամսի 10-ին ստորագրված ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ ֆերմերների մոտ' անկախ ոլորտից:
Այս թոհուբոհը պայմանավորված է նրանով, որ հիմնական արտադրողները մեծ հույսեր են կապում ռուսական <<անծայրածիր>> շուկայում իրենց ապրանքը վաճառելու հետ:
Եթե մինչ օրս մարդիկ մտածում էին, թե որտեղ կարելի է վաճառել լճացման վտանգի տակ գտնվող <<պրոդուկտը>>, ապա հիմա արդեն նրանց հիմնական խնդիրն է՝ արտերկրի շուկայի տեմպին հավասար արտադրել և շուկայում իրենց ուրույն տեղը գրավել:
Բնական է, որ շատերը ներկայիս տեմպերով չեն կարողանալու բավարար առաջարկ ունենալ՝ մինիմալ պահանջարկի ծավալն ապահովելու համար և կանգնելու են ծավալների մեծացման խնդրի առջև: Այս խնդիրն ունի 2 լուծում'
1.Դիմել ռիսկի, վարկ-պարտք վերցնելով մեծացնել ծավալները ու փորձել ստեղծել սեփական շուկան.
2.Անդամակցել որևէ հասարակական կամ այլ կազմակերպության, որտեղ կան նույն առաջարկն ունեցող արտադրողներ, և շուկայում ներկայանալ թիմով, որը, բնականաբար, ունի լավ ու վատ կողմեր.
ա) Թիմային աշխատանքի դեպքում՝ ծավալների խնդրի պայմաններում (անկում, ընթացիկ այլ խնդիրներ), գործընկերը կարող է ծածկել նրա պակասորդը՝ իր ապրանքով. այդպես նա զերծ կմնա տույժ տուգանքներից.
բ) Նա ներկայանալի կլինի միայն թիմով. իսկ դրա անդամներից յուրաքանչյուրի սխալ կամ <<ոչ մաքուր>> աշխետալոճի հետևանքները անդրադառնալու են թիմի անդամներից յուրաքանչյուրի վրա:
Հ.Գ. ԵՏՄ-ին անդամակցությունից' ռիսկերի ճիշտ հաշվարկների, հնարավոր խնդիրների լավ ուսումնասիրման դեպքում կշահի թե արտադրողը, թե փոքր արտադրողներին ներկայացնող <<միջնորդը>>:
Տիգրան Հարությունյան