Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ «խորհրդարանական ոչ իշխանական եռյակի' ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության»' հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքի օրակարգը կազմված էր սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրներից», հավելելով, որ օրակարգում քաղաքական հարցեր չեն եղել:
Ի՞նչ ասել է՝ «օրակարգում քաղաքական հարցեր չեն եղել», այն դեպքում, երբ Եռյակի մարզային հանրահավաքի ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքի անոնսի անկյունաքարը հենց քաղաքական օրակարգի բարձրաձայնումն էր՝ «այս իշխանությունը պետք է հեռանա»:
Այլ բան է, եթե Ուրիխանյանը Եռյակի գործունեությունը տեսնում է հասարակական կազմակերպությունների, մասնագիտական կառույցների կամ առավելագույնը՝ քաղաքացիական շարժման դաշտում, որտեղ բարձրաձայնվում են այս կամ այն ոլորտին վերաբերող հարցեր, սակայն խնդիրը չի քաղաքականացվում: Ինչպե՞ս իրեն լուրջ համարող քաղաքական ուժերը մի կողմից կարող են հայտարարել «համաժողովրդական շարժում» կամ «իշխանափոխություն» իրականացնելու գործընթացի մեկնարկի մասին, իսկ դրանից մի քանի օր անց նշել, թե իրականում այդ «պատմական օր» իրենց օրակարգում քաղաքական հարցեր չեն եղել:
Հայկ Համբարձումյան