Էրդողանը Մարմարայի համալսարանում այսօր ունեցած ելույթում վիրավորել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Առանց որևէ անուն տալու նա քննադատել է հոգևոր առաջնորդներից մեկի այն հայտարարությունը, որ «Իրսայելի դեմ համառ կանգնած միակ առաջնորդը Ասադն է» և հայտարարել, որ նման բան ասողը հոգևոր առաջնորդ չի կարող լինել:

 

 

Թուրքական, նույնիսկ իշխանական լրատվամիջոցները, փաստում են, որ Էրդողանը հատուկ ի նկատի է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդին:

 

 

Լևոն Հովսեփյան