Մինչ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հանրությանը փորձում են հավատացնել, որ կարողացել են ստեղծել իրական ընդդիմություն, որն ունի միասնական օրակարգ, Եռյակի մեկ այլ ծանրակշիռ առաջնորդ բացահայտումներ է անում:
News.am-ի թղթակցի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հետևյալ կարծիքն է հայտնել.
(Լրագրող) Պարոն Հովհաննիսյան, իսկ ե՞րբ հստակ կլինեն եռյակի քայլերը:
(Հովհաննիսյան) Առաջիկայում կտեսնենք, թե ինչպես կլինի, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ համագործակցող ուժերն ունենան միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն: Ժողովուրդը պետք է իմանա, որ շեղումներ չեն լինի կարեւոր քայլերից: Հույս ունեմ, որ առաջիկա մի քանի օրերին այս ամեն ինչը կկարգավորվի:
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից պարզ է դառնում, որ Եռյակը դեռևս չունի քաղաքական միասնական օրակարգ ու առաջիկա քայլերի հստակություն: Բանական հարց է առաջանում. ինչու՞ հոկտեմբերի 10-ի ցույցին գալուց առաջ չէին կազմել քաղաքական միասնական օրակարգ:
Ռուբեն Խաչատրյան