Այսօր Չինարիում Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունն է։ Խեղճ տղային իրոք վայրենավարի են սպանել ու հիմա արդեն հասկանալի ա, թե ինչի ադրբեջանցիները տենց համառորեն չէին ուզում վերադարձնել դիակը։
Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց Կարենին բառիս բուն իմաստով մասերով են վերադարձրել ու հերը ատամնաշարով ա կարացել մենակ ճանաչի որդուն։
Ելնենլով նոր պարզված այս դետալներից, ինչպես նաև մեր իրավապահ մարմինների այն ենթադրությունից, որ Կարենին այնուամենայնիվ առևանգել են հայկական տարածքից, երկու հարց է առաջանում մոտս.
1. Պատրաստվո՞ւմ է արդյոք մեր ԱԳՆ-ը ինչ որ բան ձեռնարկել այս առնչությամբ, առավել ևս, երբ փաստերը ձեռքներումս են։ Կարմիր խաչ, Հաագա, ՄԱԿ... Խախտվել են մի շարք կոնվենցիաներ ու շատ լուրջ խախտումների հետ գործ ունենք, ընդ որում, ունենք կոնկրետ հասցեատերեր՝ ում կարելի է մեղադրել կատարվածի մեջ. 5-րդ բանակային կորպուսի Հրամանատար, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերով և Ադրբեջանի ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատար՝ Իլհամ Ալիև։ Կարենի հետ կատարվածը ոչ այլ ինչ է, քան զինվորական հանցագործություն ու Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ընթացքում գոնե մի անգամ պետք է փորձի օգտվել այն հնարավորություններից, որոնք իբր ընձեռվում էին տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու ու տարբեր միջազգային համաձայնագրերի միանալու դեպքում։
2. ԼՂՀ-ի տրմադրության տակ գտնվում են ևս մի հայի մորթած երկու ադրբեջանցի տականքներ ու նրանց դեմ քրեական վարույթ է իրականացվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքերը կապված չեն ոչ մի միջազգային համաձայնագրերով ու պարավորություններով։ ԼՂՀ-ն հաշվետու չէ ոչ մի այլ պետության առջև, որովհետև ոչ մի պետություն ԼՂՀ-ին չի էլ ճանաչում։ Ուստի ելնելով սրանից, ինչպես նաև վրեժի իրավունքից, կարծում եմ, որ միանգամայն ընդունելի բան եմ ասում բոլորի համար. պետք է երաշխավորվի, որ ձերբակալված երկու դիվերսանտներից ոչ մեկ ողջ չվերադառնա Ադրբեջան։
Կոնստանտին Տեր-Նակալյան