Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայում ԻՊ-ի կազմում կռվող երկու ադրբեջանցի է սպանվել: Նրանցից մեկը՝ Աբու Աբդուռաուֆ Ալ-Ազերի մականունով Սեյմուր Թոփչիբաշևն է: Մյուսը Աբու Սուրայյա մականունն է կրում: Իրական անունն անհայտ է, նշվում է, որ ծնունդով Սումգայիթ քաղաքից է: Ենթադրաբար այս երկուսը սպանվել են Քոբանիում ընթացող մարտերի ժամանակ: Այսօր Իսլամական պետության շարքերում մոտ 200-300 ադրբեջանցի է կռվում:
Սարգիս Ասատրյան