1. Հենց սկսվում է այս նախագիծը, ահով – դողով սպասում եմ «պտտվել» բառի սխալ կիրառությանը Հարգելինե՛րս, խնդրում եմ, մեկընդմիշտ հիշե՛ք, պտտվում են առանցքի շուրջ, իսկ այն, ինչ անում են աթոռին նստած մրցավարները, ընդամենը շրջվել է, անգամ շրջվել էլ չէ, թեքվել…«Շրջվել»-ը, «Թեքվել»-ը ու «Պտտվել»-ը տարբեր բառեր են, տարբե՜ր…
2. Եկեք մի պահ պատկերացնենք այս նախագիծը ցանկացած այլ երկրում ու պատկերացնենք, որ այդ երկրներում մի քանի մրցավարներ ու մասնակիցներ խոսում են հայերեն, ի՞նչ եք կարծում սա նորմալ կընդունվի տվյալ երկրներում, ավելին՝ կարտոնե՞ն…Իհա՛րկե, ոչ…իսկ ինչո՞ւ են մեզ մոտ ամեն բան գերազանցիկ աշակերտի կոմպլեքսով ընդունում ու հայոց լեզուն հեշտ ու հանգիստ զիջում ռուսաց լեզվին …
Ի՞նչ անենք մասնավոր հեռուստաալիք է, կրա՞կն ենք ընկել…: «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է Եվրասիական միությանը միանալու համար սիմվո՞լ դառնալ. մեկ անգամ չէ, որ ռուսալեզու նախագծերը ակտիվ պրոպագանդվում են: Եթե մասնակիցը, մրցավարը… չգիտեն հայերեն, թարգմանիչնե՛ր պահեք, կամ գոնե թարգմանական տողե՛ր դրեք…Ի՞նչ է նշանակում ռուսաց լեզվի մրցույթ հայտարարել «Արմենիա» սրբազան անունը կրող հեռուստաալիքում…
Դիլանյան Զար