Այս մեքենայի վարորդը միանշանակ շապիկով է ծնվել: Նրա մեքենայի առջևից ընթացող բեռնատարից դուրս թռած տախտակը ջարդել է դիմապակին և մխրճվել մեքենայի սրահի մեջ՝ վարորդի գլխից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Անհավատալի հաջողություն և անվտանգ երթևեկության հերթական դաս. այսպես կարելի է բնութագրել այս միջադեպը: Փորձեք չընթանալ բեռնատար մեքենաների հետևից, մանավանդ, եթե դրանք բեռի ամրացման հետ կապված խնդիրներ ունեն: