Ո՞վ է լինելու հաջորդ տարածքային կառավարման նախարարը Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո. այդ հարցն այսօր շատերին է հետաքրքրում, որովհետը ընդունված է, որ Հայաստանում տարածքային կառավարման նախարարը նաև փոխվարչապետ է: Այսինքն, հարցն այսպես պետք է ձևակերպել՝ ո՞վ է լինելու հաջորդ փոխվարչապետը:
Ուրեմն շատ հավաստի աղբյուրներից տեղյակ եմ, որ շուտով տարածքային կառավարման նախարարի ով լինելն այդքան էլ կարևոր չի դառնա, քանի որ փոխվարչապետությունը պատրաստվում են հանձնել ֆինանսների նախարարին: Մոտ ապագայում արդեն փոխվարչապետի պարտականությունները կսկսի կատարել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այնպես որ եթե մինչ օրս նա համարվում է սուպերնախարար, շուտով կսկսի համարվել սուպերփոխվարչապետ: