Երևանը իմ տունն է

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ։

-Տիգրան , ի՞նչ է Երևանը Ձեզ համար։

 


- Երևանը իմ տունն է , աշխարհի ամենագեղեցիկ, ամենահանգիստ և ամենահայկական քաղաքն է:

-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։

 


-Երևանը շատ սիրուն անկյուններ ունի, բայց ամենահարազատն ինձ համար Նոր Նորքն է, ավելի ճիշտ երկրորդ զանգվածը, այնտեղ, որտեղ ես ապրում եմ ծնվածս օրվանից: Հատկանշական է, որ մեր տան կողքին է հայ ազգի նախահայր Հայկ Նահապետի արձանը, որը դեռ մանկությունից ինձ ստիպել է հետաքրքրվել հայ ժողովրդի պատմությունով, մեր նախնիների անցյալով: Նաև շատ եմ սիրում Գայի արձան-շատրվաններ շրջակայքը, այն վայրը , որտեղ դպրոցական տարիներիս գրեթե ամեն օր անցել եմ, խաղացել եմ, կռվել եմ, ժամադրվել եմ և բաժանվել եմ, այսինքն՝ իմ վառ հիշողությունները միավորող անկյունն է:

 

 

-Ի՞նչ է Ձեզ համար «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը։

 


-Հիշում եմ, նախորդ տարի Երևան այցելած ռուսաստանցի ընկերոջս զարմանքը և ափսոսանքը, որ Երևանի տոնին ներկա լինելով , չհասցրեց այցելել բոլոր միջոցառումները, և որոշեց ևս մեկ անգամ այցելել Երևան, որպեսզի ամբողջացնի իր տպավորությունները :

 


Շատ եմ սիրում մեր քաղաքի տոնը, մանավանդ վերջին տարիներին կազմակերպվող միջոցառումները, երբ քաղաքի կենտրոնով զբոսնելիս "պատահաբար" հայտնվում ես հեղինակային երգի համերգին, երկու քայլ այն կողմ դասական երաժշտության ձայներ են լսվում, տեսնում ես երեխաների փայլող աչքերը՝ միանալով քաղաքի տոնական շնչին :

 

Էրեբունի-Երևան